տուն Լուրեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 24-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 24-ից 25-ը

94
0

1464160865,7349

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել  է 11-ը:  Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 3, ավտոմեքենա փախցնելու 1 և խուլիգանության 2 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2  դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: