տուն Լուրեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից 3-ը

90
0

Vostikanutyun

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 19, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: