տուն Լուրեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 17-ից 18-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 17-ից 18-ը)

89
0

օպերատիվ իրավիճակ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 10, խարդախության` 11, հարկերից խուսափման, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:  Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: