2014 թվականին արտասահմանին նավթի մատակարարումներից Նավթ արտահանող երկրների կազմակերպության մասնակիցների եկամուտներն 2010 թվականից ի վեր առաջին անգամ կազմել են 1 տրիլիոն դոլարից պակաս: Այդ մասին ասված Է կարտելի զեկույցում:
Անցյալ տարի ՕՊԷՔ-ի կազմի մեջ մտնող 12 պետությունները նավթից վաստակել են 993,3 միլիարդ դոլար՝ 11 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ:
Այդ երկրների վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի համախառն դրական հաշվեմնացորդը կրճատվել Է 35 տոկոսով՝ մինչեւ 273,6 միլիարդ դոլար, քանի որ նավթի արտահանման նվազումն ուղեկցվել Է այլ ապրանքների ներմուծման աճով:
Bloomberg գործակալության տվյալներով՝ նավթային եկամուտները բյուջեի կատարման համար բավարար չեն ՕՊԷՔ-ի գրեթե բոլոր պետություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: