տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը Ուրբի ետ Օրբի ելույթում կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում...

Հռոմի պապը Ուրբի ետ Օրբի ելույթում կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում և Քրիստոսի ծննդավայրում

94
0

vatican-christmas-evejpeg-01f19_c0-483-3602-2582_s561x327

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր ելույթով դիմել է հավատացյալ հանրությանը։ Ծննդյան տոների կապակցությամբ արտասանվող «Ուրբի ետ Օրբի»՝ «Քաղաքին և աշխարհին» ելույթը հնչել է Վատիկանի իր նստավայրից։ Հաղորդում է TASS գործակալությունը։

Ֆրանցիսկոսը խոսել է ժամանակակից աշխարհի վախերի և տառապանքների մասին, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ բռնաճնշումների, Ուկրաինայում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Քրիստոսի ծննդավայրում խաղաղության վերականգնման անհրաժեշտության մասին։ Հռոմի պապն աշխարհին մեղադրել է մարդկային ողբերգությունների նկատմամբ անտարբերության մասին։

Հռոմի պապն, ի տարբերություն իր նախորդների, ովքեր բազմալեզու ելույթներով են ողջունել հավատացյալներին, այսօր Ֆրանցիսկոսը դա արել է միայն իտալերեն։