տուն Սպորտ Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը լողավազան կվերադառնա 2015թ.-ի օգոստոսին

Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը լողավազան կվերադառնա 2015թ.-ի օգոստոսին

72
0

1397501429_felps

Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը կրկին մեծ սպորտ կվերադառնա 2015թ.-ի օգոստոսին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի լիղի ֆեդերացիայի նախագահ Ֆրենսիս Լյուսին:

Նրա խոսքերով՝ որակազրկումից հետո նրա առաջին մրցումը կդառնա Ֆրանսիայում կայանալիք լողի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որն անցկացվելու է 2015թ.-ի օգոստոսի 15-16-ին:

Հիշեցնենք, որ այս տարի համաշխարհային սպորտի գերաստղը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար որակազրկվել էր լողի ազգային ֆեդերացիայի կողմից և զրկվել 2015թ.-ի Կազանի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

Ավելի վաղ նա մեղադրվում էր մարիխուանա օգտագործելու մեջ: