«Այն, ինչ կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, ինձ՝ որպես Հայաստանի քաղաքացու չի բավարարում: Այն, ինչ եղավ մայիսին, ենթադրում էր այլ բան. ենթադրում էինք, որ կմտնեն նոր խաղացողներ, քաղաքական դաշտը կմաքրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Թեեւ ՀՀԿ-ը չի մասնակցում ընտրապայքարին, սակայն բանախոսի խոսքով՝ կեղտոտ պատերազմը շարունակվում է միմյանց դեմ:
Բանախոսի խոսքով՝ արտաքին քաղաքական դաշտում մեր հարաբերությունները փայլուն չեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ: «Փայլուն լինելու պարագայում քայլեր կլինեին: Ես դրանք չեմ տեսնում»,- ասաց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանի տեղեկացմամբ՝ խնդիրների պատճառը կառավարության անդամների անփորձությունն է: «Անփորձության պարագայում կարելի է սովորել առանց կորուստների: Կարելի է ունենալ փորձառու խորհրդականներ, տեղակալներ»,- ասաց բանախոսը:
Araratnews.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որը վերաբերում էր օլիգարխների թիկնապահներին ասֆալտին պառկեցնելուն, օլիգարխները կարո՞ղ են հակադարձ քայլեր անել, որոնք բացասաբար ազդեն տնտեսության վրա, բանախոսը սաբոտաժը չբացառեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան