տուն Քաղաքական Միջազգային Օլանդն անձամբ հումանիտար օգնություն է բերել Բաղդադ

Օլանդն անձամբ հումանիտար օգնություն է բերել Բաղդադ

74
0

francois-hollande-french-president

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանել է Իրաք այս շաբաթ այստեղ ձևավորված կառավարությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակլությունը։

Առավոտյան նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաղդադում։ Նրա ինքնաթիռով տեղափոխվել է 15 տոննա հումանիտար օգնություն, որն ուղղվելու է Էրբիլում «Իսլամական պետություն» խմբավորման հետապնդումներից պատսպարված փախստականներին։ Օլանդը նախատեսում է Իրաքի իշխանությունների հետ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաև ահաբեկիչների հետ պայքարելու ծրագրերը։