տուն Քաղաքական Միջազգային Օլանդն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին

Օլանդն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին

121
0

222

Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումներին, հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը:

Հայ լրագրողի այն հարցին, թե ինչպես է Օլանդը վերաբերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գնդակոծություններին, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ իր երկիրը պատասխանատվություն է զգում այս գործընթացի համար, քանի որ համարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհ:

«Այդ պատճառով մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որպեսզի այլևս որևէ միջադեպ չլինի սահմանին: Եվ մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեծացնենք մեր միջնորդությունը Գիտեք, որ ես վերջերս այցելել եմ Հայաստան, ինչպես նաև Ադրբեջան, որպեսզի ասեմ նույնը և կոչ անեմ, որպեսզի մենք կարողանանք գտնել այս հակամարտության կայուն լուծում», — ասել է Ֆրանսիայի նախագահը: