տուն Քաղաքական Միջազգային Օլանդին շուն են նվիրել Ծննդյան տոների կապակցությամբ

Օլանդին շուն են նվիրել Ծննդյան տոների կապակցությամբ

133
0

4400819_2

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որպես Ծննդյան տոների նվեր, Մոնրեալի ֆրանսիացի վետերանների ֆեդերացիայի կողմից լաբրադորի սև ձագ է նվեր ստացել: Օլանդը նրան կոչել է Ֆիլե` հետազոտական այն մոդուլի պատվին, որը տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ նոյեմբերի 12-ին վայրէջք էր կատարել Չուրյումով-Գերասիմենկո աստղակերպի վրա: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:

Ելիսեյան պալատի նոր բնակիչը բարեհաջող տեղ է հասել: Այն այստեղ է ժամանել Քվեբեկից: Սակայն Ֆիլեի ժամանումն անակնկալ չի եղել, քանի որ նվերը նախապես համաձայնեցվել էր նախագահի հետ: