Ֆրանսիայի իշխող սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Երեկ կայացած ընտրությունների երկրորդ փուլում Ֆրանսուա Օլանդի կուսակցությունը կարողացել է հաղթել ընդամենը 30 դեպարտամենտում, մինչդեռ նախկինում նրանք վերահսկում էին 61 դեպարտամենտ։ Այս մասին հաղորդում է Reuters գորածակալությունը։
Նիկոլա Սարկոզիի ղեկավարած «Հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը և նրանց դաշնակիցները հաղթել են 66-70 դեպարտամենտներում։
Լուրջ պարտություն է կրել ազգայնական «Ազգային ճակատը»՝ Մարին լե Պենի գլխավորությամբ։ Չնայած կանխատեսումներին, նրանց չի հաջողվել հաղթել ոչ մի դեպարտամենտում։