տուն Քաղաքական Միջազգային Օլանդը խախտել է իր նախընտրական խոստումը

Օլանդը խախտել է իր նախընտրական խոստումը

85
0

OlandՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դրժել է իր նախընտրական խոստումներից մեկը՝ կին նախարարին փոխարինելով ուժեղ սեռի ներկայացուցչով՝ այդպիսով խախտելով կանանց և տղամարդկանց հավասարությունը երկրի կառավարությունում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Չորեքշաբթի Ելիսեյան պալատը հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրայի պաշտոնից հեռանալու մասին: Նրա փոխարեն նշանակվել է Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Ժակ Յուրվոասը:

«Հիմա 17 տղամարդ և 15 կին է, հավասարություն էլ չկա՞: Այո, այդպես է ստացվում: Անկեղծ ասած՝ այսօր այդ հարցը չի քննարկվել»,- ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Օլանդի մոտ Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստի արդյունքներով:

Սակայն, մոտ ապագայում Օլանդը հնարավորություն կունենա վերականգնելու հավասարությունը, քանի որ փետրվարին ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը կարող է աշխատանքի անցնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, իսկ նրա ներկայիս պաշտոնի հիմնական թեկնածուների թվում նշվում է Ազգային ժողովի միջազգային կոմիտեի նախագահ Էլիզաբեթ Գիգուի անունը: Փոփոխություններ են հնարավոր նաև նախարարների կաբինետի տնտեսական բլոկում: Այդ թեմայով պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան, «խորհրդակցություններ են անցկացվում»:

«Ես՝ Հանրապետության նախագահս, կստեղծեմ կառավարություն, որում տղամարդկանց և կանանց թվի հավասարություն կլինի»,- խոստացել է Օլանդը նախընտրական արշավի ժամանակ: