Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի նախկին վարչապետ Ժան Մարկ Էրոյին նշանակել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, հաղորդում է gazeta.ru-ն:
Էրոն այս պաշտոնում կփոխարինի Լորան Ֆաբիուսին, որն օրերս հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին:
Տեղեկություններ են շրջանառվում, որ Լորան Ֆաբիուսը կարող է նշանակվել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ: