Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմամբ, ներում է շնորհվել 68-ամյա Ժակլին Սավաժին, ով դատապարտված է 10 տարվա ազատազրկման՝ իրեն բռնության ենթարկող ամուսնուն սպանելու համար, հաղորդում է BBC-ն
Սավաժի ամուսինն իր կնոջն ու դուստրերին մի քանի տարի շարունակ անընդհատ ծեծել է, ինչպես նաև բռնաբարել է սեփական որդուն, որը հետագայում ինքնասպան է եղել:
Հաղորդվում է, որ որդու ինքնասպանության հաջորդ օրը Սավաժը սպանել է ամուսնուն: Գործը լայն հասարակական արձագանք է ստացել Ֆրանսիայում, և մոտ 400 հազար մարդ ստորագրել է կնոջը ներում շնորհելու կոչով փաստաթղթի տակ: