Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել միավորվել Սիրիայում առկա հակամարտության լուծման համար, հաղորդում է TASS-ը։
Նման հայտարարությամբ Օլանդը ելույթ է ունեցել Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի նստաշրջանին։
«Սիրիական ողբերգությունը մեզ բոլորիս է վերաբերում… Մենք պիտի հակազդենք։ Ֆրանսիան ստանձնել է ռազմական գործողություններ իրականացնելու պատասխանատվությունը։ Ամբողջ Եվրոպան պիտի միավորվի մարդասիրական, քաղաքական, դիվանագիտական ծրագիր ստեղծելու համար։ Բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են դրանում, մենք պիտի քաղաքական ապագա ստեղծենք, որպեսզի սիրիական ժողովուրդը նոր այլընտրանք ստանա Բաշար Ասադից եւ «Իսլամական պետությունից» բացի։
Նա նաեւ դիմել է Պարսից ծոցի, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջնորդներին՝ կոչ անելով գործել գրոհայինների հետ պայքարում հաջողության հասնելու նպատակով։