Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները որոշում են կայացրել շարունակել Մինսկի բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Օլանդը, Մերկելը, Պորոշենկոն և Պուտինը վերադարձել են բանակցությունների դահլիճ փոքր ընդմիջումից հետո։ Այլ տեղեկություններով՝ Օլանդն ու Մերկելն առանձին քննարկումներ են անցկացնում Պուտինի և Պորոշենկոյի հետ։
Բանակցությունների վերսկսումից առաջ Պորոշենկոն հայտարարել է, որ լավ նորություններ չունի, բայց հույսերը պահպանվում են։ Ըստ նրա՝ Ռուսաստանն առաջ է քաշել մի քանի նախապայման, որոնք անընդունելի են Ուկրաինայի համար։