Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան գալուց առաջ հարցազրույց է տվել Canal+ հեռուստաալիքին, ուր անդրադարձել է նաև ֆրանս-ռուսական հարաբերություններին։
Ֆրանսիան Ռուսաստանին չի մատակարարել երկու ուղղաթիռակիր, ինչի հետևանքով կարող է հսկայական տույժեր վճարել։ Ֆրանսիայի հապաղումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով։
Ֆրանսուա Օլանդը հեռուստազրույցում նշել է, որ հույս ունի Երևանում ապրիլի 24-ին Պուտինի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները։