տուն Քաղաքական Միջազգային Օլանդը հայտարարել է նորմանդական քառյակի հաջորդ հանդիպման մասին

Օլանդը հայտարարել է նորմանդական քառյակի հաջորդ հանդիպման մասին

93
0

628x471

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եմ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ նորմանդական քառյակը հաջորդ շաբաթ հեռախոսակապի միջոցով կքննարկի Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, իսկ մի քանի շաբաթից՝ կլինի առաջնորդների առերես հանդիպում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Մենք կարծում ենք, որ եթե հրադադարի ռեժիմը կատարվի ըստ ծրագրի, այսինք՝ կիրակի 00։00-ից, ապա անհրաժեշտ կլինի հաջորդ շաբաթ անցկացնել առնվազն հեռախոսային կոնֆերանս», — ասել է Օլանդը։ Վերջինս նաև խոսել է Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակրերի տրամադրելու մասին՝ նշելով, որ դա կիրագործվի միայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հարգման դեպքում։