տուն Քաղաքական Միջազգային Օլանդը հանդես է եկել Charlie Hebdo-ի պաշտպանությամբ

Օլանդը հանդես է եկել Charlie Hebdo-ի պաշտպանությամբ

88
0

&MaxW=640&imageVersion=default&AR-150119185

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի ԶԼՄ-ները խոսքի ազատության և սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունեն: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի հրապարակումների հետևանքով Պակիստանում և Նիգերում տեղի ունեցած անկարգությունները: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

«Ֆրանսիան հետևում է որոշակի սկզբունքները, արժեքների, մասնավորապես, կարծիք արտահայտելու ազատությանը», — հայտարարել է Օլանդը:

Ելիսեյան պալատի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարում աջակցում է այդ երկրներին:

Նիգերում երկրորդ օրն է շարունակվում են բողոքի գործողությունները՝ ուղղված Charlie Hebdo երգիծական պարբերականի էջերին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ: