տուն Լուրեր Օլանդը Ֆաբիուսին նոր պաշտոն է առաջարկել

Օլանդը Ֆաբիուսին նոր պաշտոն է առաջարկել

116
0

FRANCE-SYRIA-CONFLICT-KIDNAP

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի հեռացող արտգործնախարար Լորան Ֆաբիուսին նոր պաշտոն է առաջարկել, հաղորդում է BFMTV-ն:

Համաձայն աղբյուրի` նախագահ Ֆաբիուսին առաջարկել է երկրի Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆաբիուսը Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ լքում է արտգործնախարարի պաշտոնը: