Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր կոչ է արել քուրդ գրոհայիններին վայր դնել զենքերը 2015 թվականի մայիսի 15-ից: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet-ը:
Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ ՔԱԿ-ը վայր դնի զենքերը, նրանք կլքեն Թուրքիայի տարածքը և կտեղափոխվեն Իրաքյան Քրդստան:
Հիշեցնենք, որ Օջալանը գտնվում է բանտում 1999 թվականի փետրվարի 15-ին: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: