տուն Լուրեր Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղով բեռնատարների երթևեկությունը

Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղով բեռնատարների երթևեկությունը

112
0

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին`  ժամը 09:00-ից մինչև 18:00-ն,  արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: