տուն Լուրեր Օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 774...

Օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 774 դիմում

113
0

socap

 

Օգոստոս ամսվա ընթացքում նախարարությունում  գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 774, նախարարություն այցելած  քաղաքացիների թիվը՝ 249, որոնցից 113-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:

 

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել  ավանդի փոխհատուցման` 46 (41%),  կենսաթոշակի վճարման` 15 (13%) և ընտանեկաննպաստի նշանակման՝ 16 (14%)  դիմումները:

 

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 58 (8%), հումանիտար օգնության՝ 89 (13%), կենսաթոշակիվճարման 42 (6%) և ընտանեկան նպաստի վերաբերյալ՝ 49 (7%)  դիմումները:

 

Օգոստոս ամսվա ընթացքում պատասխանվել է 306 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունեցել է հետևյալ պատկերը. 157 (51%)-ը պարզաբանվել է, 116 (37%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 11-ին(3%) տրվել է մերժողական պատասխան:

 

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է երկու ընդունելություն` 3 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին