Պանամական օֆշորային սկանդալի հետևանքով հանրային ճնշման տակ է հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը։ Քեմերոնի աշխատակազմը չորս անգամ հերքել է վարչապետի ներգրավվածությունը օֆշորային սկանդալում։
Սակայն օֆշորային գործի վերաբերյալ հրապարակված նյութերում նշվում է, որ վարչապետի հանգուցյալ հայրը՝ Իան Քեմերոնը հիշատակվել է որպես Blairmore Holdings օֆշորային կազմակերպության 5 բրիտանական տնօրեններից մեկը։ Միաժամանակ նշվում է, որ որևէ կերպ և որևէ մեկի կողմից հրապարկված տեղեկություններն ու փասթաթղթերը հաստատված չեն որպես իրական և վստահելի։