տուն Լուրեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

67
0

timthumb

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 14-15-ը, 18-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Снимок

Երևանում՝

Մայիսի 14-15-ը, 18-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Снимок11

Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          32.10C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              4.50C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          17.90C