տուն Քաղաքական Միջազգային Օդեսայում կրկին ուժեղ պայթյուն է որոտացել

Օդեսայում կրկին ուժեղ պայթյուն է որոտացել

150
0

TS-Par8094948-665

Օդեսայի բնակելի շենքերից մեկում անցած գիշեր տեղի է ունեցել հերթական պայթյունը։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Պայթյունի փաստը հաստատել են նաև Ներքին գործերի նախարարությունում։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ներկայում դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։

Մասնագետները նշում են, որ Դոնբասին հարակից շրջաններում իրականացվող պայթյունները միտված են ապակայունացնելու իրավիճակն Ուկրաինայում։ Նրանք նշում են, որ այս պայթյունները իրականացնում են ռուսական հատուկ ծառայությունները։