տուն Քաղաքական Միջազգային Օդային հարվածների շնորհիվ միջազգային ուժերը Սիրիայում ոչնչացրել են 211 գրոհայինի

Օդային հարվածների շնորհիվ միջազգային ուժերը Սիրիայում ոչնչացրել են 211 գրոհայինի

85
0

606x340_282262

ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիոն ուժերը մեկ շաբաթվա ընթացքում օդային հարվածների շնորհիվ Սիրիայի տարածքում ոչնչացրել են 211 գրոհային։ Այդ ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Հիշեցնենք, որ Սիրիայում և իրաքում «իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ օդային հարվածներ են հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հորդանանի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի օդային ուժերը։ Նրանց միանալու մտադրության մասին են հայտնել Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան, Նիդերլանդները և Ավստրալիան։