Egypt Air ավիաընկերության Airbus A320 օդանավն առևանգած Սեյֆ ադ Դին Մուսթաֆան, որը ներկայում կալանավորված է, իրավապահներին պատմել է իր կատարած քայլի դրդապատճառները, հաղորդում է Gazeta.ru-ն
«Եթե ինչ-որ մեկը 24 տարի չի տեսել իր ընտանիքը, ցանկանում է տեսնել իր կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի կառավարությունը թույլ չի տալիս, ի՞նչ պետք է նա անի»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիպրոսում բնակվում են Մուստաֆայի նախկին կինն ու երեխաները: