տուն Լուրեր Օբամեյանգը ծաղրել է Օզիլին

Օբամեյանգը ծաղրել է Օզիլին

90
0

«Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը սոցիալական ցանցերից մեկում հրապարակում է արել, որում ծաղրել է իր թիմակից Մեսութ Օզիլին: Ավելի վաղ գերմանացի ֆուտբոլիստը մազերը ներկել էր և դարձել շիկահեր:

Օբամեյանգն ուշադրություն է հրավիրել Օզիլի նոր կերպարի և ԱՄՆ կանանց հավաքականի ֆուտբոլիստուհի, 2019 թվականի Աշխարհի առաջնության լավագույն կին ֆուտբոլիստ և ռմբարկու Մեգան Ռապինիոյի նմանության վրա:
«Հիմա հասկանալի է, թե ինչպես նրանք հաղթեցին: Լավագույն սանրվածքը, որը երբևէ դու ունեցել ես»,- գրել է Օբամեյանգը հրապարակման մեջ: