տուն Լուրեր Օբամային անհանգստացնում են պաշտոնական Դամասկոսի գործողությունները

Օբամային անհանգստացնում են պաշտոնական Դամասկոսի գործողությունները

99
0

օ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր  խորին անհանգստությունն է արտահայտել, որ պաշտոնական Դամասկոսը «շարունակում է խոչընդոտել» մարդասիրական օգնության տրամադրումը: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Նախագահն իր խորին անհանգստությունն  է արտահայտել, որ չնայած ամբողջ երկրում բռնության նվազմանը, (նախագահ Բաշար Ասադի) սիրիական վարչակարգը շարունակում է խոչընդոտել անհրաժեշտ մարդասիրական օգնության  տրամադրումը»,- նշվում  է փաստաթղթում:

Օբաման նաև ընդգծել է, որ «Ռուսաստանի հետ համաձայնության մեջ  ԱՄՆ-ն չի անցնի հաջորդ քայլին», մինչև յոթ օրվա ընթացքում չնվազի բռնության մակարդակը և չապահովվի բնակիչների մշտական հասանելիությունը մարդասիրական օգնությանը: