ԱՄՆ-ում տնտեսական աճի ֆոնի կտրուկ աճել է նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը։ Վերջին 20 ամիսների ընթացքում այն հասել է 48 տոկոսի՝ նախորդ ամսում բարձրանալով 10 տոկոսով։ Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի և ORC ընկերության կողմից անցած ամիս անցկացված համատեղ հարցման արդյունքները։
Այդ աճը հիմնականում ապահովվել է երիտասարդության և կանանց շրջանում նրա հեղինակության բարձրացման շնորհիվ։ Փորձագետների կարծիքով՝ Օբամայի վարկանշի վրա բացի տնտեսական հաջողություններից ազդել է նաև Կուբայի հետ հարաբերությունների բարելավումը։
Օբամայի գործունեությամբ դժգոհների թիվն էլ քիչ չէ։ Այպես, հարցվածների 56 տոկոսն ասել է, որ նախագահն, այնուամենայնիվ, չարդարացրեց իրենց սպասելիքները։ 59 տոկոսն էլ վստահ է, որ Օբաման երկիրը տանում է սխալ ուղղությամբ։