տուն Լուրեր Օբամայի վարչակազմը վերացրել է իրանական մի քանի բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Օբամայի վարչակազմը վերացրել է իրանական մի քանի բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

147
0

02iran-600

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այս տարվա հունվարին աջակցել էր իրանական երկու պետական բանկերի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերացնելու գործընթացին` Թեհրանի կողմից 4 հազար բանտարկյալի ազատ արձակման պայմանով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal պարբերականին:

Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ խոսքը Sepah և Sepah International բանկերի մասին է, որոնց նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ուժի մեջ էին մինչև 2023 թ.: Նույն օրը, երբ Թեհրանը բանտերից ազատ է արձակել ԱՄՆ-ի քաղաքացիներին, պատժամիջոցները վերացվել են: