տուն Լուրեր Օբամայի համար կարևոր է վերջակետ դնել հենց Սիրիայի հարցում. փորձագետ

Օբամայի համար կարևոր է վերջակետ դնել հենց Սիրիայի հարցում. փորձագետ

96
0

717c4f

ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը գնաց Սիրիայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուն` այս հարցում վերջակետ դնելու նպատակով: TASS լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի Ասիայի և Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազովան:

Փորձագետի խոսքով` Օբամայի համար կարևոր է վերջակետ դնել հենց Սիրիայի հարցում, իսկ մյուս խնդիրները փոխանցել հաջորդ նախագահին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնեւում համաձայնեցրել են 5 փաստաթղթից կազմված փաթեթը, որն ուղղված է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելուն եւ քաղաքական գործընթացի վերականգնման համար հիմք դնելուն: Հրադադարի ռեժիմը պետք է սկսի գործել սեպտեմբերի 12-ից: