ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր դուստրերը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին հանդիպելու մեծ ցանկություն ունեն, փոխանցում է Armsport.am-ը:
«Իմ աղջիկներն արդեն հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Այժմ նրանք ցանկանում են ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ, սակայն ինձ չի հաջողվել կազմակերպել հանդիպումը»,- Արգենտինայում գտնվող Օբամայի խոսքերն է մեջբերել «Football Espana»-ն:
Միացյալ Նահանգների առաջնորդը լատինամերիկյան տուրի նպատակով է Արգենտինայում, իսկ Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը երեկ տնային հանդիպում անցկացրեց Չիլիի ընտրանու դեմ: