տուն Լուրեր Օբամայի՝ Ցեղասպանության ճանաչումը հայերին ոչ մի բան չի տա

Օբամայի՝ Ցեղասպանության ճանաչումը հայերին ոչ մի բան չի տա

88
0

obama_290813

Օբամայի վարչակարգի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին խոսք անգամ լինել չի կարող, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց  Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրովյանը: «Չեմ կարծում, որ դա մոտակա տարվա ընթացքում լինի: Սա ուղղակի քաղաքական հարց է: Այստեղ անգամ Օբամայի ճանաչումը ոչ մի բան տալ հայերին չի կարող: Սա ուղղակի սիմվոլիստական երևույթ է, կարծես թե ԱՄՆ-ի նախագահը ճանաչել է Ցեղասպանությունը»:

Հոգեբան, սոցիոլոգ Կորյուն Գրիգորյանը ներկայացրեց Եվրոպայի «հայերի կողմը» լինելու իրական պատճառը: «Հայերի հանդեպ ցեղասպանությունը ոչ 1915 թվականից է սկսվել, ոչ էլ այդ թվով ավարտվել է: Հայերը Արևմտյան Հայաստանում ազգային փոքրամասնություն են կազմել այդ թվականներին: Հայերը այն վիճակում էլ չեն եղել, ինչպես պատմության ընթացքում ներկայացրել են՝  ոչխարների նման մորթվելը»:

«Թուրքիայի դեմ քայլեր են ուզում իրականացնել, բայց ինչ կարող ենք անել կացնով Թուրքիայի տանկերի դեմ»,- նշեց Կորյուն Գրիգորյանը: Մենք չունենք ճիշտ քաղաքականություն, դիվանագիտություն, որը կարողանա մի ինչ-որ էական շարժ կատարել: Եվրոպան ոչ թե հայերի կողմն է անցել, այլ վախենում է, որ միլիոնավոր թուրքեր կգնան Եվրոպա: Սա է նրանց վախը, ոչ թե Հայոց Ցեղասպանությունն է հարցը: Ուղղակի Եվրոպան հեշտ լուծում է գտել առաջ քաշելով դա»: