ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կպայմանավորվի ԵՄ ղեկավարների հետ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցի շուրջ: Օբաման այդ հարցով բանակցություններ կվարի Գերմանիայում, ուր հաջորդ շաբաթ կայանալու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը:
Բանակցությունների անցկացման վերաբերյալ հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգոթւյան խորհրդի` եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Չարլզ Կուպչանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«ԵՄ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ նախագահը քննարկելու է Եվրոպայի կողմից այս ամսվա վերջում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Հանդիպումների ժամանակ խոսվելու է նաև այն ճնշման մասին, որը ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են ունենալ Մոսկվայի վրա: Օբաման նաև բարձրացնելու է մինսկյան պայմանավորվածությունների խախտման հարցը», — ասել է Կուպչանը: