տուն Քաղաքական Միջազգային Օբաման խոսել է Իսլամական պետության դեմ ցամաքային օպերացիայի հնարավորության մասին

Օբաման խոսել է Իսլամական պետության դեմ ցամաքային օպերացիայի հնարավորության մասին

85
0

2FA5A10D-18F3-49D6-9AC5-4FD89DD071D7_mw1024_s_n

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հադես է եկել հայտարարությամբ, որում խոսել է «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն շարունակելու է օդային հարվածներ հասցնել նրանց դիրքերին։ «Դա բարդ առաքելություն է։ Սակայն մենք չենք նահանջելու։ Մենք նոր տեղեկություններ ենք ստանում մեր հետախուզությունից», — ասել է Օբաման՝ նշելով, որ չի հավատում պատերազմի արագ ավարտին։ Նախագահը հավաստիացրել է, որ հաղթանակը լինելու է իրենցը, սակայն այդ պատերազմը կարող է տևել երեք տարի։

Օբաման նաև չի բացառել, որ «իսլամական պետության» դեմ կարող է լինել կարճատև ցամաքային օպերացիա։ Հատուկջոկատայինները կմասնակցեն «Իսլամական պետության» առաջնորդների ոչնչացմանը, երբ ստացվեն հետախուզական տվյալները։