տուն Քաղաքական Միջազգային Օբաման վետո կկիրառի հղիության արհեստական ընդհատումները սահամափակող օրենքի դեմ

Օբաման վետո կկիրառի հղիության արհեստական ընդհատումները սահամափակող օրենքի դեմ

135
0

10714693_359705394185571_890780829_n

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է կիրառել վետոյի իր իրավունքն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումների փուլում գտնվող հղիության արհեստական ընդհատման սահմանափակումների մասին օրենքի նկատմամբ: Այս մասին գրում է ամերիկյան Politicus USA-ը:

«Իմ որոշումը պաշտպանում է կանանց իրավունքները: Նրանք ազատ են իրենց մարմնին և առողջության վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեջ: Ես կողմ են կանանց՝ սեփական որոշմամբ վերարտադրման իրավունքին»,- հայտարարել է Օբաման:

Իր ելույթով աֆրոամերիկացի նախագահը հստակ հասկացնել է տվել, որ հանրապետականների բոլոր փորձերը՝ արհեստական վիժումն արգելող օրենք անցկացնել, հանդիպելու են իր վետոյին և առնվազն իր նախագահության շրջանում կյանքի չի կոչվի:

Նշենք, որ, ավելի վաղ, Օբաման ետ էր ուղարկել Կոնգրեսի հանրապետական մեծամասնության կողմից հավանության արժանացած օրենքի նախագիծը՝ համաձայն որի արգելվում էր արհեստական վիճում կիրառել հղիության 20-րդ շաբաթից հետո:

«Մենք պատրաստվում ենք կրկին օրակարգ բերել օրենքը: Մեր պայքարն ավարտված չէ: Շարունակելու ենք աշխատել այնքան, մինչ ընդունվի համապատասխան օրենքը»,- ելույթով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի մեծամասնության (հանրապետականնների) ղեկավար Սթիվ Սկալիսը: