Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄն նախագահ Բարաք Օբաման կարող է հանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, նրանց այցելությունների ժամանակ: Հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 28-ին կամ 29-ին, գրում է The New York Times-ը` հղում կատարելով ԱՄն դիվանագիտական անանուն աղբյուրներին:
Աղբյուրը հայտնել է, որ Օբաման Պուտինի հետ հանդիպելու որոշում է կայացրել, եթե հնարավոր լինի դա համաձայնեցնել: Օբաման կարծում է, որ հանդիպումը կարող է օգտակար լինել Ուկրաինայի, ինչպես նա և Սիրիայում ստեղծված ճգնաժամերի կարգավորման գործընթացին զարկ տալու առումով:
Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը չեն մեկնաբանել: