Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարությունները դավաճանություն են ամերիկյան արժեքներին , ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա նշել է, որ Թրամփի այն հայտարարությունները, որոնցում նա քամահրանքով է արտահայտվում մահմեդականների մասին, «մեր արժեքների և այն ամենի դավաճանություն են, ինչ մենք հանդիսանում ենք»:
Նշենք, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ-ի նախագահի գլխավոր թեկնածուներից մեկն է, հայտարարել է, որ պետք է արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ:
Օբաման նաև քննադատել է Թրամփի կողմից մարդու գործունեության հետևանքով կլիմայի գլոբալ փոփոխության ժխտումը: