տուն Քաղաքական Միջազգային Օբաման Ճապոնիայի վարչապետին առաջարկել է չայցելել Ռուսաստան

Օբաման Ճապոնիայի վարչապետին առաջարկել է չայցելել Ռուսաստան

98
0

maxresdefaultԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում կոչ է արել չմեկնել Ռուսաստան: Երկու երկրի առաջնորդների հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի   9-ին, տեղեկացնում է  Reuters-ը` վկայակոչելով Kyodo News-ին:

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Աբեին առաջարկել է Ռուսաստան այցելել  «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո, որը տեղի կունենա Ճապոնիայում` մայիսի վերջին: Ճապոնիայի վարչապետը չի համաձայնել ԱՄՆ-ի նախագահի ասածին, եւ բանավեճն անարդյունք է ավարտվել: Միաժամանակ Աբեն նշել է, որ Մոսկվային եւ Տոկիոյին անհրաժեշտ է համատեղ շատ հարցեր լուծել:

Ենթադրվում է, որ ինչպես հաղորդում է РСН-ը, Աբեի ոչ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա 2016-ի մայիսին: Ակնկալվում է, որ վարչապետը  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհանդիպի Սոչիում` եվրոպական երկրներ ուղեւորությունից հետո: