Մարտի 16-ին Սպիտակ տան փոստով ստացվել է մի ծրար, որում եղել է ցիանիդ։ Այս մասին CNN հեռուստաալիքին ասել է ԱՄՆ Սպիտակ տան անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին։
«Սկզբում կենսաբանական փորձաքննությունը տվել է բացասական արդյունք, սակայն մարտի 17-ին քիմիական փորձաքննությունը պարզել է, որ դա ցիանիդ է։ Արդյունքի հաստատման համար նմուշն ուղարկվել է նաև այլ հաստատություն», — ասել է Լիրին՝ նշելով, որ ընթանում է քննություն՝ պարզելու, թե ով է ուղարկել ծրարը։
Ըստ Գաղտնի ծառայության՝ կասկածյալների թվում է մի տղամարդ, ով 1995 թվականին կղանքով կեղտոտված ծրար էր ուղարկել Սպիտակ տուն։