տուն Քաղաքական Միջազգային Օբաման Սպիտակ տունը վերածել է գարեջրի գործարանի

Օբաման Սպիտակ տունը վերածել է գարեջրի գործարանի

96
0

BN-GB838_ObamaB_P_20141218094023

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է Ամերիկայի տնային գարեջրագործների ասոցիացիայի անդամ: Այսպես կազմակերպությունը գնահատել է ԱՄՆ նախագահի գործունեությունը: Օբաման դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով յուրահատուկ գարեջուր է պատրաստել Սպիտակ տանը: Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը:

Պարբերականի տեղեկություններով` Օբաման դեռ 2011 թվականին գնել է գարեջոր եփելու սարք: Այն ժամանակ նա խնդրել էր իր խոհարար Սեմ Կասային մշակել բաղադրատոմս: Արդյունքում նա մշակել է երկու տեսակի գարեջուր` White House Honey Ale և Honey Porter: Դրանց պատրաստման ժամանակ օգտագործվում է Սպիտակ տան հարավային կողմում տեղադրված փեթակի մեղրը:

Ամերիկյան այս ասոցիացիան ունի 1,2 մլն անդամ: Ասոցիացիայում ասել են, որ այսպիսով իրենք շնորհակալություն են հայտնել Օբամային և Կասին՝ փորձարարության և այդ բաղադրատոմսը մյուսների հետ կիսելու համար: