տուն Քաղաքական Միջազգային Օբաման Սպիտակ տուն է հրավիրել ահաբեկչության մեջ կասկածվող աշակերտին

Օբաման Սպիտակ տուն է հրավիրել ահաբեկչության մեջ կասկածվող աշակերտին

102
0

56

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն է հրավիրել 14-ամյա Ահմեդ Մուհամադին, որի պայուսակում հայտնաբերված  իր իսկ  ձեռքով հավաքված ժամացույցի պատճառով ուսուցիչը ոստիկան էր կանչել:

Դրա մասին Օբաման  Twitter-ի իր էջում գրել է. «Գերազանց ժամացույց է, Ահմեդ: Ցանկանու՞մ ես դրանք Սպիտակ տուն բերել: Մենք պետք է ոգևորենք նման երեխաներին, որ գիտությամբ զբաղվեն: Սա այն է, ինչ Ամերիկան հզոր է դարձնում», — գրել է Օբաման:

Ահմեդին իր աջակցությունն է հայտնել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: