ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է Սպիտակ տանը Ավա Դյուվերնեյի «Սելմա» ֆիլմի դիտումը կազմակերպել: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Հատուկ կինոդիտումը կկայանա այսօր՝ հունվարի 16-ին: Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաև ֆիլմի դերասաններն ու նկարահանող խմբի այլ անդամները:
Ֆիլմի սյուժեն կառուցված է 1965թ. հայտնի դեպքերի շուրջ, որոնք հանգեցրին սևամորթներին քվեարկության իրավունք շնորհելու մասին օրենքի ստորագրմանը:
Ժապավենը «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Հավելենք, որ, ավելի վաղ, Ավա Դյուվերնեյը դարձել էր առաջին աֆրոամերիկուհին, ով առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: