ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսին է ներկայացնելու «Իսլամական պետության» դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվության բանաձև։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Աղբյուրների համաձայն՝ Օբաման այդ օրինագիծը կներկայացնի արդեն հաջորդ շաբաթ։ Կոնգրեսում արտաքին հարբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը հաստատել է նախագահի մտադրությունը։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ Սպիտակ տանն աշխատում են բանաձևի վերջնական կարգավորման ուղղությամբ։ Ավելի վաղ, Օբաման հայտարարել էր, որ «Իսլամական պետությանը» ավելի ուժեղ հարված է հասցվելու։
տուն Քաղաքական Միջազգային Օբաման իսլամական պետության դեմ ռազմական ուժ կիրառելու օրինագիծ է ներկայացնելու Կոնգրես