ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է Բուշերի ընտանիքին, սակայն կարծում է, որ Հիլարի Քլինթոնը գերազանց նախագահ կլինի: Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում:
«Սիրում եմ Բուշ ընտանիքին: Նրանք լավ մարդիկ են և գերազանց ընտանիք: Անկասկած, մենք տարաձայնություններ ունենք Ջեբի և նրա եղբոր հետ (Ջորջ Բուշի): Սակայն նրանք բոլոր իրավունքներն ունեն անելու այն, ինչ ցանկանում են», — ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը համարվում է դեմոկրատների ամեահավանական թեկնածուն հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Բուշ ընտանիքի երրորդ անդամը` Ջեբը նույնպես կարող է առաջադրել թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից: