ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է այն գրքերի ցուցակը, որ մտադիր է կարդալ արձակուրդի ժամանակ` հայտնում է Korrespondent-ը` հղում անելով Սպիտակ տան պաշտոնական կայքէջին:
Օբամայի նախընտրած գրքերի շարքում են` «Վայրի օրեր» հուշագրությունները, սերֆեր Ուիլյամ Ֆիննիգենի կյանքը, «Կոլսոն Ուայթհեդի ստորգետնյա երկաթուղի» վեպը, Հելեն Մաքդոնալդի «Ես բազե եմ» գիրքը, բրիտանացի գրող Փոլի Հոքինսի «Աղջիկը գնացքում» հոգեբանական թրիլլերը, ինչպես նաև Նիլ Սթիվենսոնի «Յոթ Եվաներ» վեպը: