տուն Քաղաքական Միջազգային Օբաման ողջունում է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու շոտլանդացիների որոշումը

Օբաման ողջունում է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու շոտլանդացիների որոշումը

105
0

1411135619000-AP-BRITAIN-NATO-SUMMIT-66969646

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունում է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:

«Մենք ողջունում ենք Շոտլանդիայում երեկ անցկացված անկախության հանրաքվեի արդյունքներն ու շնորհավորում Շոտլանդիայի ժողովրդին ժողովրդավարության լիակատար իրացման կապակցությամբ», — հայտարարել է Օբաման:

Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ԱՄՆ-ը չունի առավել մոտ դաշնակից, քան Մեծ Բրիտանիան», և Վաշինգտոնը սպասում է, որ բրիտանացի ժողովրդի հետ սերտ հարաբերությունները շարունակություն կունենան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 100% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ էր դարձել, որ Շոտլանդիայի բնակչության 55,3%-ը դեմ է երկրամասի անջատմանը Մեծ Բրիտանիայից: