ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մտադիր է այցելել Չինաստան մինչև այս տարվա վերջ։ Այս մասին հաղորդում է Reuter գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տանը։
Օբաման Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն «ուշադիր հետևում է Հոնգկոնգում տեղի ունեցող իրադարձություններին և հույս հայտնել, որ Հոնգկոնգի իշխանությունների և ցուցարարների միջև տարաձայնությունները կավարտվեն խաղաղ ելքով»։
Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Քեյթլին Հեյդենն ասել է, որ Օբամայի այցը Չինաստան նշանակված է նոյեմբեր ամսին։